National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպվող «Վանական արտադրանքն ու փոքր արտադրողները ուղղափառ աշխարհում. համատեղ աշխատանքն ու հեռանկարները» թեմայով համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. ապրիլի 14-17-ը Սպարտա (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. ապրիլի 17-23-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Մհեր Շահգելդյանը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի կողմից հատուկ ֆոնդի շրջանակում իրականացվող Հայաստանի Հանրապետություն-Վրաստան միջխորհրդարանական ռեգիոնալ համագործակցության ծրագրին մասնակցելու համար 2016 թ. ապրիլի 18-21-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am